«Եվրատեսիլ 2026»-ում այս տարի հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչը։ DARA-ի «Bangaranga» երգը ժյուրիի և հանդիսատեսի կողմից ստացավ 516 միավոր։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Իսրայելը` 343 միավորով, երրորդը Ռումինիան էր` 296 միավորով։
Նշենք, որ Հայաստանը եզրափակչում հանդես չէր գալիս, քանի որ դուրս էր մնացել պայքարից երկրորդ կիսաեզրափակչում։
Մեր երկիրն այս տարի ներկայացնում էր Սիմոնը՝ «Paloma Rumba» երգով։
«Եվրատեսիլ 2026» –ն անցկացվում էր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։
