Եվրամիությունը չի կարող ժամանակացույց սահմանել Ուկրաինայի անդամակցության համար, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Ես լավ հասկանում եմ, որ կոնկրետ ամսաթիվը ձեզ համար շատ կարևոր է։ Այսօր դուք ասացիք, որ կա կոնկրետ նշաձող, որին դուք կցանկանայիք հասնել։ Մեզ համար դեռևս հնարավոր չէ ամսաթիվ սահմանել, բայց մենք անպայման կտրամադրենք այն աջակցությունը, որը ձեզ անհրաժեշտ է՝ ձեր նպատակին հասնելու համար», – հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Share.