Եվս երկու ակումբ ապահովել է իր մասնակցությունը հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։ Այդ թիմերն են Գերմանիայի Բունդեսլիգայում երրորդ հորիզոնականն ապահոված «Լայպցիգը» և Թուրքիայի չեմպիոն հռչակված «Գալաթասարայը»։
Այսպիսով, 2026/27 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի մասնակիցների ցանկում արդեն ընդգրկված է 16 թիմ։ Մրցաշարի ուղեգրեր են նվաճել «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերը», «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը», «Վիլյառեալը», «Ատլետիկո Մադրիդը», «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «Լայպցիգը», ՊՍԺ-ն, «Լանսը», ՊՍՎ-ն, «Պորտուն» և «Գալաթասարայը»։
Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլում ընդհանուր առմամբ հանդես կգա 36 թիմ։ Եվս յոթ ուղեգիր կխաղարկվի մրցաշարի որակավորման փուլում։
