Բոլոր պարագաներում մեր հարևանությամբ ռազմական գործողություններ են տեղի ունենում, և որևէ  մեկը չի կարող կանխատեսել, թե դրանք ինչպես կազդեն մեր իրավիճակի վրա, ուստի ես կարծում եմ, որ գործող իշխանությունները պետք է լրջորեն մոտենան այս հանգամանքին, իսկ նրանց լրջությունը պետք է բնութագրվի համարժեք պահվածքով, ես այդպիսի պահվածք չեմ տեսնում։ Այս մասին, այսօր՝ մարտի 5–ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով ԵԿՄ նախագահ, ՔՊ–ական Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե սպարապետ Վազգեն Սարգսյանին սպանեցին, խփեցին այնպես, ինչպես փորձում էին Նիկոլ Փաշինյանին խփել, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես չգիտեմ՝ մարմնի որ մասով է մտածում այդպես խոսողը՝ անկախ անձնավորությունից, բայց անհնար է ուղղակի իմ պատկերացումների, իմ մտածելակերպի մեջ համեմատել երկու այդպիսի անձերի, երկու այդպիսի գործիչների։

Այո, Վազգենը ֆիզիկապես չկա, երկար տարիներ չկա, բայց Վազգենի երազանքը, Վազգենի դիրքորոշումները այսօր շատ մարդկանց մեջ ապրում է։ Ես վստահ եմ, որ այդ մոտեցումները, այդ դիրքորոշումները, շատ երկար դեռևս լինելու են մարդիկ, որոնք ջերմությամբ կրելու են»։

Share.