Վերջին վեց ամիսների ընթացքում մենք սկսել ենք համագործակցություն Հայաստանի հետ։ Դրա մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «Զայեդ մարդկային եղբայրության» մրցանակի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք ներկայում ընդլայնում ենք առևտրային կապերը, և իմ հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք հաջորդ քայլերը։

Այս ամիսների ընթացքում մենք նպաստել ենք մեր հարաբերությունների զարգացմանը։ Մենք ոչ միայն վերացրել ենք Ադրբեջանից Հայաստան տեղափոխման և մատակարարման սահմանափակումները, այլև ընդլայնել ենք համագործակցությունն այլ ոլորտներում»,- նշել է նա։

Share.