Նախագահ Սին ինձ պինդ կգրկի, երբ մի քանի շաբաթից հանդիպենք. Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն մշտական հիմունքներով բացել է Հորմուզի նեղուցը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business-ին տված հարցազրույցում հայտնել է, որ նամակագրություն է ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ՝ կապված այն տեղեկությունների հետ, թե Պեկինը զենք է մատակարարում Իրանին։

Թրամփի խոսքով՝ ինքը նամակով դիմել է Սիին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ նման քայլից, ինչին ի պատասխան Չինաստանի նախագահը գրավոր հավաստիացրել է, որ իր երկիրը զենք չի մատակարարում Թեհրանին։

«Ես նրան նամակ գրեցի՝ խնդրելով չանել դա։ Եվ նա պատասխանեց ինձ՝ ըստ էության նշելով, որ ինքը դա չի անում»,- ասել է Թրամփը։

Share.