Եվրամիությունում քննարկում են զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակից զրկելու հնարավորությունը:
Ինչպես հայտնում է «Euractiv» պարբերականը՝ հղում անելով ԵՄ Խորհրդի փաստաթղթին, այս առաջարկը հնչել է ԵՄ Ժամանակավոր պաշտպանության դիրեկտիվի ապագայի շուրջ քննարկումների ընթացքում:
Ներկայիս ծրագիրը, որն ապաստան է ապահովել պատերազմից խուսափող ավելի քան 4,3 միլիոն ուկրաինացիների համար և նրանց թույլ է տալիս ապրել ու աշխատել միության տարածքում, գործում է մինչև 2027 թվականի մարտը։
Այժմ ԵՄ երկրները դիտարկում են ծրագրի ժամկետը երկարաձգելու տարբերակը՝ միաժամանակ նեղացնելով դրա ազդեցության շրջանակը։
Մասնավորապես, քննարկվում է կարգավիճակի տրամադրման բացառումը զորակոչային տարիքի տղամարդկանց, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր Ուկրաինայի տարածքը լքել են անօրինական ճանապարհով։
