Եվրամիության դեսպանները համաձայնեցրել են Կիևի համար վարկը և Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների 20-րդ փաթեթը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահությանը։
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինայի համար խոստացված 90 միլիարդ եվրոյի չափով վարկին, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին այն բանից հետո, երբ Հունգարիան հանել է իր վետոն», – նշվում է հրապարակման մեջ։
