Եվրամիության անդամ բոլոր երկրները համաձայնել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության բանակցությունների առաջին փաթեթի քննարկումները։ Այս մասին հունիսի 4-ին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։
«Հրաշալի լուր է։ Մենք մեկ քայլ ավելի մոտ ենք ԵՄ անդամակցությանը՝ կայուն առաջ շարժվելով դեպի մեր նպատակը», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Կիպրոսը, որը ներկայում նախագահում է ԵՄ-ում, X-ում հայտնել է, որ արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները երկու երկրների հետ բանակցությունները պաշտոնապես սկսելու նպատակով։
«Սա կարևոր հանգրվան է նրանց եվրոպական ինտեգրման ճանապարհին և հզոր ուղերձ է ԵՄ միասնության ու վճռականության վերաբերյալ», – ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը հայտարարել էր, որ իր երկիրը և Ուկրաինան համաձայնության են եկել Ուկրաինայում բնակվող մոտ 100,000-անոց հունգարական փոքրամասնության իրավունքների հարցում։
Մագյարը նախկինում ասել էր, որ այս երկարատև վեճի լուծումը անհրաժեշտ պայման է, որպեսզի Բուդապեշտը համաձայնի Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը։
