Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է հարավ-արևմտյան քամու ուժգնացում՝ մինչև 16-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»–ից հայտնում են, որ Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա մինչև 16-19 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +20+22 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+17,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +12+14,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +18+21,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +14+17, 

Լոռիում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +17+21,

Տավուշում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+24,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+14,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +17+21,

Արարատում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +19+23, 

Արմավիրում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +18+22, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+14,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+22,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +17+21,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+19։

Share.