Մայիսի 21-ին Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հյուսիս-արևմտյան քամու ուժգնացում՝ մինչև 18-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասցնի 17-20 մ/վ-ի։ Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +18+20։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +10+15,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+14,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+15, 

Լոռիում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+17,

Տավուշում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +18+22,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+14,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +13+17,

Արարատում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +17+20, 

Արմավիրում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +16+19, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+14,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +17+20,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +21+24,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+18։

Share.