Դեռևս արձագանքներ չկան, բայց ես զարմանում եմ մարդկանց վրա, որոնք մշտապես փորձում են իմպիչմենտը հակադրել ընտրություններին։ Այս մասին, այսօր՝ մարտի 5–ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀԿ ԳՄ–ի տարածած հայտարարությանը։

«Անկախ որևէ հանգամանքից, իմպիչմենտ լինի, թե չլինի, ընտրություններ լինելու են, դրանք  հերթական ընտրություններ են, որ կարող են հետաձգվել միայն եզակի դեպքերում։

Մեր որոշումը, մեր հայտարարությունը միասնության մասին է, մենք ասում ենք՝ իմպիչմենտը նաև  ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է, եկեք փորձենք։ Իսկ եթե ասում են՝ չի լինի, հիմա ի՞նչ փորձենք, և այլն, իրենք նմանվում են այսօրվա Հայաստանի այսօրվա կառավարիչներին, որոնք ասում են՝ դե մենք թույլ ենք, Ադրբեջանն ինչ ուզում է, պետք է տանք։ Եթե չեն ուզում, մենք մեր ուժերի սահմաններում կփորձենք իրականացնել»,–ասաց նա։

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին ՀՀԿ–ի հնարավոր մասնակցության մասին, Սերժ Սարգսյանն ասաց. «Եթե խոսքը ընտրություններին մեր մասնակցելու մասին է, ապա մենք որոշում ենք կայացնելու ելնելով նրանից,թ ե մեր կայացրած որոշումը որքան արդյունավետ է լինելու Հայաստանի գործող կառավարիչների դեմ պայքարում»։

Share.