ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ներքաշվել է խոշոր արկածախնդրության մեջ՝ իր երկրում ծավալվող իրադարձությունների պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Ըստ դեսպանի՝ թեև ԱՄՆ նախագահն իր նախընտրական քարոզարշավների ժամանակ հայտարարում էր, թե իր երկրից դուրս պատերազմների վրա տրիլիոնավոր դոլարներ են ծախսվում, նա այժմ դավաճանել է իր նախընտրական խոստումները։

Ես լսել եմ ձեր նաև երկրի վարչապետի հայտարարությունները։

«Հուսով ենք, որ դա երկար չի տևի, սակայն մենք կարծում ենք, որ եթե այդ արկածախնդրությունը շարունակվի, ձեր երկրի ներքին ծրագրերը նույնպես որոշակի խնդիրների կբախվեն»,- շեշտել է Իրանի դեսպանը։

Դեսպան Շիրղոլամին ընդգծել է, որ ըստ միջազգային իրավունքի,  Իրանի դեմ ուղղված Թրամփի ռազմատենչ հայտարարությունները ռազմական հանցագործություն են։

Ընդհանուր առմամբ, նշում է դեսապանը, արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները նույնպես ռազմական հանցագործություններ են. դրանք կմնան պատմության մեջ և ապագայում պատասխան կպահանջեն։

«Իրանը պատրաստ է բոլոր սցենարներին։ Մենք մինչ այս պահը ցույց ենք տվել մեր դիմադրողականությունը, մենք պատրաստ ենք շարունակել նույն ոգով, և մենք արդեն լրջագույն հարվածներ ենք հասցրել ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ՝ Իսրայելին։

Իսկ ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցները՝ ինչպես Եվրոպայում, այնպես էլ ՆԱՏՕ-ում, կարծիք են հայտնել, որ սա հիմար պատերազմ է, և նրանք պատրաստ չեն մասնակցել դրան»,- ընդգծել է Խալիլ Շիրղոլամի

Share.