Egypt Independent (EI) թերթի փոխանցմամբ՝ էներգախնայողության համար խանութները, սրճարանները և այգիները կբացվեն մինչև ժամը 21:00-ն։

Հրապարակման համաձայն՝ երկրի կառավարությունը կիրականացնի էներգախնայողության միջոցառումներ, քանի որ գազի և վառելիքի ներմուծման ամսական արժեքը աճել է մոտ 1.1 միլիարդ դոլարով։ Սա պայմանավորված է Մերձավոր Արևելքում տիրող հակամարտությամբ, գրում են հրապարակման հեղինակները։

«Որոշումը ներառում է որոշակի բիզնեսների փակումը ժամը 21:00-ին, և այս ժամը կգործի ամբողջ շաբաթվա ընթացքում, բացառությամբ հինգշաբթի և ուրբաթ օրերի, երբ այն կերկարաձգվի մինչև ժամը 22:00-ն», – նշվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ առևտրի կենտրոնները, այդ թվում՝ խանութներով, ռեստորաններով և սրճարաններով խոշոր առևտրի համալիրները, 24-ժամյա սրճարաններն ու ճաշարանները, զվարճանքի այգիները և զվարճանքի վայրերը նույնպես կբացվեն սահմանափակումներով։

Նախօրեին Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը «նավթային ցնցում» է առաջացրել, և որ ճգնաժամը կարող է ավելի վատթարանալ։

Share.