Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն Հայաստանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԵԱՏՄ-ում կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ի կարգավորումներով կարող է քննարկել միայն Հայաստանը։ ԵԱՏՄ-ի անդամը միայն կարող է որոշել դուրս գալ, այլ գործընթաց չկա։ Ցանկացած հարց կարող ենք քննարկել, և ենթադրում եմ՝ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել, և մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք»,-ասել է վարչապետը։
