Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առաջնորդները ուրբաթ օրը կքննարկեն միությանը Հայաստանի հետագա մասնակցության հարցը. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Վաղը տեղի կունենա Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։ Կարծում եմ, որ այս հարցն այս կամ այն չափով կքննարկվի»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ ռուս-ղազախական կոնսենսուսը։

Share.