ԴՕԿ կուսակցության նախընտրական շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը․

«Նախընտրական այս եռուն օրերին որոշ շրջանակների կողմից կրկին փորձ է արվում ընտրական գործընթացը վերածել քաղաքական առևտրի՝ ընտրողի ձայնը գնելու, վաճառելու և գողանալու անթույլատրելի գործարքի:

Ավելին, այդ կեղտոտ գործողություններում, ըստ հրապարակված ձայնագրությունների և լիազոր մարմինների արձագանքների ներգրավված են նաև հանցավոր խմբեր: Որոշ աշխուժակների կողմից փորձ է արվել միջնորդավորված ուղերձներ հասցնել նաև ԴՕԿ կուսակցությանը իբրև թե սատարելու նպատակով: 

Հստակ հայտարարում եմ ԴՕԿ կուսակցությունը Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ մերժում է ցանկացած նման ծառայություն: 

Մենք իշխանության չենք գալու ընտրողի ձայնը գնելու, հանցավոր խմբերի հետ գործարքի գնալու, կամ որևէ մեկի առաջ ստվերային պարտավորություն ստանձնելու ճանապարհով: Ժողովուրդը պետք է գիտակցի, վերջապես, որ 30 տարի վատ է ապրել նաև այն պատճառով, որ ընտրությունների ժամանակ իրենց գնել ու վաճառել են, նրա ձայնը գնել են կոպեկներով, բայց ընտրությունից հետո այդ գումարը հարյուրապատիկ չափերով ետ են վերցրել, խլել հենց իրենց գրպանից, թոշակից, աշխատավարձից, զավակների ապագայից: 

ԴՕԿ կուսակցությունը պահանջում է պատկան և լիազոր մարմիններից անհապաղ և խստուն միջոցներով բացահայտել ու չեզոքացնել ընտրակաշառքի, ընտրական առևտրի և ընտրողի կամքի վրա ապօրինի ազդելու բոլոր մեխանիզմները: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է յուրաքանչյուր նման խախտման դեպքում տալ հստակ իրավական գնահատական նաև այն առումով, թե նման պայմաններում որքանով կարող է ընտրությունը համարվել ազատ, արդար և օրինական: 

Միաժամանակ խստիվ արգելում եմ ԴՕԿ կուսակցության նախընտրական շտաբների հետ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող բոլոր անձանց նախընտրական քարոզչության ընթացքում ընտրողներին տալ անհատական խոստումներ, նյութական ակնկալիքներ կամ որևէ այլ ձևով ներգրավվել ընտրողի կամքի վրա անօրինական ներգործության գործընթացներում: 

Մենք այս ընտրություններին մասնակցում ենք ոչ թե առևտրի, այլ պետություն կառուցելու նպատակով՝ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ։ ԴՕԿ կուսակցությունը պետք է ստեղծի նախադեպ՝ առանց ընտրող գնելու, առանց ձայն վաճառելու, առանց հանցավոր գործարքների գալ իշխանության և կառուցել արևային ու շնող Հայաստան։ 

ԴՕԿ կուսակցության շտաբի պետ փաստաբան Լևոն Բաղդասարյան»։

Share.