Ծառուկյանն ասում է՝ ապացուցի, որ շպիոն եմ, բա օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է ինքը Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակում, ինքը գործակալ է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28–ին, տոնական զորահանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

«Մի հատ խելքդ խելքդ գլուխդ հավաքի, հլը քեզ հաշիվ տուր, դու ո՞վ ես ընդհանրապես և ում հետ ես խոսում, հանցագործ։

Հեսա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ, պատրաստվի «Արարատ ցեմենտը» պետականացնում ենք և այդ հանցավոր գործարքի համար դու ու խնամիդ պատասխանատվություն եք կրելու Հայաստանի ժողովրդին թալանլու համար։ Եվ պատրաստվի, որ դղյակդ էլ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թիվը։ Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Հետդ էլ որձ կլինի անպայման, խոստանում եմ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով իրենից «Արարատ ցեմենտը» խլելու սպառնալիքներին, Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր կառավարական ամառանոցները տրամադրել զինվորներին, նաև հայտարարել էր, որ եթե Փաշինյանը չապացուցի, որ ինքը շպիոն է, ապա որձ առյուծի վանդակն իրեն է սպասում։

Share.