Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այն երկրները, որոնք չեն կարողանում ավիացիոն վառելիք ձեռք բերել Հորմուզի նեղուցում առկա խնդիրների պատճառով, պետք է իրենք լուծեն իրենց խնդիրները։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները այլևս մտադիր չէ օգնել նրանց, ովքեր չեն օգնել Ամերիկային։
«Բոլոր այն երկրներին, որոնք չեն կարողանում ավիացիոն վառելիք ձեռք բերել Հորմուզի նեղուցի պատճառով, օրինակ, Միացյալ Թագավորությունը, որը հրաժարվեց մասնակցել Իրանի «գլխատմանը», ես խորհուրդ ունեմ. նախ, գնեք Միացյալ Նահանգներից. մենք ունենք բավարար քանակությամբ։ Երկրորդ, հավաքեք ձեր քաջությունը, գնացեք նեղուց և պարզապես վերցրեք այն։ Դուք պետք է սկսեք սովորել պայքարել ինքներդ ձեզ համար, ԱՄՆ-ն այլևս այնտեղ չի լինի ձեզ օգնելու համար, ինչպես դուք այնտեղ չէիք մեզ համար։ Իրանը, ըստ էության, ջախջախվել է։ Դժվար մասն արված է։ Գնացեք, ձեր նավթը ձեռք բերեք»,- Truth սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։
