Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը զգուշացրել է, որ Եվրահանձնաժողովի մշակած հավելվածը օգտատիրոջ տարիքի ստուգման համար կարող է վերածվել լրտեսման գործիքի։
Նրա խոսքով՝ փորձագետներն արդեն նշում են լուրջ խոցելիությունների մասին. անվտանգության գծով խորհրդական Փոլ Մուրը նշել է, որ ծրագիրը կարելի է կոտրել ընդամենը մի քանի րոպեում։ Դուրովը կարծում է, որ նման թույլ տեղերը կարող են միտումնավոր թողնված լինել․ քանի որ հավելվածը սկզբում վստահում է օգտատիրոջ սարքին։
Նա նկարագրել է հնարավոր սցենարը. նախ ստեղծվում է խոցելիություններով «մասնավոր» հավելված, ապա այն կոտրվում է, որից հետո, շտկումների քողի տակ, խստացվում է վերահսկողությունը եւ կրճատվում գաղտնիությունը: Արդյունքում, նրա կարծիքով, օգտատերերը ստանում են անվտանգ թվացող լրտեսման համակարգ:
Մասնագետների հայտնաբերած խոցելիությունների շարքում են PIN կոդերի պահպանումը նույնականացման տվյալներից առանձին, կոնֆիգուրացիայի ֆայլերի միջոցով մուտք գործելու փորձերի սահմանափակումները վերականգնելու հնարավորությունը եւ համակարգի պարամետրերը փոխելով՝ կենսաչափական ստուգումը շրջանցելը:
Հավելվածը Եվրահանձնաժողովի կողմից ներկայացվել է ապրիլի 15-ին:
