Դուբայը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, հայտնել է «Իրանցի լրագրողի օրագիր» թելեգրամյան ալիքը:

Ալիքը նաև մոտ երկու ժամ առաջվա կադրեր է հրապարակել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածները թիրախավորել են Իրանի մայրաքաղաք Թեհրանը և երկրի խոշորագույն քաղաքները։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաև «Հըզբոլլահ»-ը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին։

Share.