Կատարի մայրաքաղաք Դոհայի ափերի մոտ անհայտ ծագման արկ է դիպել նավին։ Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների կենտրոնը (UKMTO):

Կենտրոնի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Դոհայից 23 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած տարածքում։

Բեռնանավի նավապետը հայտնել է, որ նավին անհայտ արկ է դիպչել, ինչի հետևանքով բռնկված փոքր հրդեհը մարվել է։ Տուժածներ չկան։

Շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մասին հաղորդումներ չկան։ Իշխանությունները հետաքննություն են իրականացնում։

«Նավերին խորհուրդ է տրվում տարանցման ժամանակ ցուցաբերել զգոնություն և ցանկացած կասկածելի գործողության մասին անմիջապես հայտնել UKMTO-ին»,- նշվում է կենտրոնի հաղորդագրության մեջ։

Share.