ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 28-ին, կազմել է 371.4 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.35 դրամ (նվազել է 2.08 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.94 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 367–369.5 դրամով, վաճառվում է 372-474 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 427-431 դրամով, վաճառվում է 436–442 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.80-4.90 դրամով, վաճառվում է 4.97–5.17 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 369 դրամով, վաճառվում՝ 371.5 դրամով:
Եվրոն գնվում է 432–433 դրամով, վաճառվում է 436–437 դրամով:
Ռուբլին գնվում է 4.83–4.85 դրամով, վաճառվում է 4.93 դրամով:
