ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 18-ին, կազմել է 377.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.86 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 446.88 դրամ (աճել է 0.60 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.92 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374-375 դրամով, վաճառվում է 378.5-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 438-443 դրամով, վաճառվում է 447.5–453 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.78-4.90 դրամով, վաճառվում է 4.96-5.15 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 375 դրամով, վաճառվում՝ 378 դրամով:
Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 447.5–448 դրամով:
Ռուբլին գնվում է 4.87 դրամով, վաճառվում է 4.95 դրամով:
