ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ մտահոգված չէ Իրանի հետ պատերազմի պատճառով դոլարի հնարավոր թուլացմամբ։ «Ինչպես կարող էիք տեսնել պատերազմի ողջ ընթացքում, դոլարն ամրապնդվում է»,— նշել է նա Semafor-ին տված հարցազրույցում։
Բեսենթը նաև կողմ է արտահայտվել, որ Դաշնային պահուստային համակարգը (Federal Reserve) սպասողական դիրքորոշում որդեգրի՝ շարունակվող հակամարտության պայմաններում բազային տոկոսադրույքի փոփոխման հարցում։
