ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 11-ին, կազմել է 377.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 437.9 դրամ (նվազել  է 1.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.74 դրամ (նվազել է 0.05 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374.5–376 դրամով, վաճառվում է 379-480 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 430-436 դրամով, վաճառվում է 440–445 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.61-4.74 դրամով, վաճառվում է 4.85–4.96 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 376 դրամով, վաճառվում՝ 379 դրամով:

Եվրոն գնվում է 437–438 դրամով, վաճառվում է 441 դրամով:

Ռուբլին գնվում է 4.70 դրամով, վաճառվում է 4.80 դրամով:

Share.