ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 26-ին, կազմել է 377.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 436.15 դրամ (նվազել  է 1.63 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.58 դրամ (նվազել է 0.08 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374.5–375.5 դրամով, վաճառվում է 378-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 428-432 դրամով, վաճառվում է 438–444 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.41-4.57 դրամով, վաճառվում է 4.67–4.78 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 374–375 դրամով, վաճառվում՝ 377.5–378 դրամով:

Եվրոն գնվում է 435 դրամով, վաճառվում է 438 դրամով:

Ռուբլին գնվում է 4.53–4.55 դրամով, վաճառվում է 4.68 դրամով:

Share.