ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 12-ին, կազմել է 377.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 436.25 դրամ (նվազել է 1.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.76 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374.5–376 դրամով, վաճառվում է 379.5-480 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 428-433 դրամով, վաճառվում է 438–443 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.60-4.74 դրամով, վաճառվում է 4.84–4.95 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 376–377 դրամով, վաճառվում՝ 378–379 դրամով:
Եվրոն գնվում է 435–437 դրամով, վաճառվում է 438–440 դրամով:
Ռուբլին գնվում է 4.68–4.74 դրամով, վաճառվում է 4.76–4.80 դրամով:
