ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 2-ին, կազմել է 376.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 442.38 դրամ (նվազել  է 2.40 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.87 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374-375.5 դրամով, վաճառվում է 378.5-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 435-439 դրամով, վաճառվում է 444.5–451 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.69-4.85 դրամով, վաճառվում է 4.95–5.10 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 375 դրամով, վաճառվում՝ 378 դրամով:

Եվրոն գնվում է 438–442 դրամով, վաճառվում է 445–446 դրամով:

Ռուբլին գնվում է 4.77–4.82 դրամով, վաճառվում է 4.88–4.95 դրամով:

Share.