ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է 369.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.72 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.49 դրամ (նվազել  է 1.63 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.94 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 365–367.5 դրամով, վաճառվում է 370-471.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 425-430 դրամով, վաճառվում է 434–441 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.75-4.85 դրամով, վաճառվում է 4.96–5.16 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 367–368 դրամով, վաճառվում՝ 370.5 դրամով:

Եվրոն գնվում է 431 դրամով, վաճառվում է 435 դրամով:

Ռուբլին գնվում է 4.82 դրամով, վաճառվում է 4.90 դրամով:

Share.