ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 12-ին, կազմել է 368.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.34 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.76 դրամ (նվազել  է 1.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.97 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 365–367 դրամով, վաճառվում է 369.5-471.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 425-429 դրամով, վաճառվում է 435–441 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.77-4.86 դրամով, վաճառվում է 4.97–5.20 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 365 դրամով, վաճառվում՝ 369 դրամով:

Եվրոն գնվում է 430 դրամով, վաճառվում է 434 դրամով:

Ռուբլին գնվում է 4.82 դրամով, վաճառվում է 4.92 դրամով:

Share.