ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը շուտով Ժնևում բանակցություններ կվարի ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչների հետ, այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

Դմիտրիևը կենտրոնացած է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերականգնման ուղղությամբ և, ինչպես նախկինում, չի լինի Ուկրաինայի հետ եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմում, ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը՝ խոսելով Ժնևում կայանալիք բանակցությունների մասին։

Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը, Դմիտրիևի գլխավորած Ռուսաստան-ԱՄՆ աշխատանքային խումբը քննարկում է «հնարավոր և առաջարկվող առևտրատնտեսական համագործակցության» հարցերը։

Share.