Երևանում դիտարկվում է Ուլնեցի-Ռուբինյանց-Աճառյան երկաթգծի ծրագրով նոր ճանապարհի կառուցման հնարավորությունը: Այն այլընտրանք կլինի Աճառյան-Մյասնիկյան ճանապարհահատվածների համար՝ բեռնաթափելով երթևեկությունը: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 2–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգվարական խորհրդակցության ժամանակ։
Տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն ավարտված է, և դրա արդյունքներով որոշումներ կկայացվեն ներդրումային ծրագրի վերաբերյալ։
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությանը նախապատրաստվելուն զուգահեռ՝ քննարկվում է նաև 48 նոր վագոն ձեռք բերելու, դեպոն ու մի շարք այլ ենթակառուցվածքներ արդիականացնելու ծրագիրը:
