«Վարչաբենդի» միջոցառումն անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել։ Իմ տեղեկություններով՝ այն կուսակցության միջոցներով է անցկացվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
NEWS.am-ի հարցին, թե այդ միջոցառման ժամանակ իրեն ինչ էր վստահված, Պապոյանն ասել է․ «Ցավոք այդպիսի հնարավորություն չի եղել։ Ես երաժշտական դպրոց եմ ավարտել, կլառնետ եմ նվագում, միգուցե հաջորդ անգամ նվագեմ»։
