Հոլիվուդյան դերասանուհի Դակոտա Ջոնսոնը կրկին գրավել է իր երկրպագուների ուշադրությունը՝ Calvin Klein Underwear-ի գովազդային արշավի նոր լուսանկարներով, որտեղ աստղը կեցվածք է ընդունել մինիմալիստական կերպով։

дад.jpg (106 KB)

Նոր լուսանկարներում 36-ամյա դերասանուհին, որը հայտնի է «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմում իր աշխատանքներով, լողավազանի մոտ պառկած է սև կրծկալով։ Նա ներքնազգեստ չի կրում, սեռական օրգանները ծածկում է կարդացած գրքով՝ հանգստանալով արևի տակ։

дад1.jpg (91 KB)

Վերջերս Ջոնսոնը դարձել է Calvin Klein-ի ներքնազգեստի և ջինսե հագուստի շարքի դեմքը, իսկ Harper’s Bazaar ամսագրին տված հարցազրույցում նա անկեղծորեն խոսել է իր տնային սովորությունների մասին։

Դերասանուհու խոսքով՝ ինքն իրեն ամենահարմարավետը զգում է ներքնազգեստով։ «Երբ տուն եմ գալիս, անմիջապես հանում եմ տաբատս, հատկապես, եթե շոգ է։ Այնպես որ, տանը գրեթե միշտ շրջում եմ միայն վարտիքով։ Ես այդպիսին եմ», – խոստովանել է նա։ Աստղը նաև բացահայտել է, որ հատկապես սիրում է Calvin Klein տղաների շորտերը.

дад2.jpg (65 KB)

Նա քնում է դրանցով, իսկ առավոտյան կարող է հանգիստ անել իր տնային գործերը։

Ջոնսոնը հավելել է, որ նախընտրում է շատ մինիմալիստական ներքնազգեստ։ «Ես գործնականում ոչինչ չեմ հագնում։ Զգացողություն է, որ դու ընդհանրապես ոչինչ չես հագնում, և դա ինձ շատ է դուր գալիս», – նշել է դերասանուհին։

дад3.jpg (62 KB)

Նույն հարցազրույցում Դակոտան իր մասին ևս մեկ անսպասելի մանրամասնություն է ներկայացրել. նա կտրականապես համաձայն չէ տարածված այն համոզմունքի հետ, որ ջինսերը չպետք է հաճախ լվանալ։

дад4.jpg (83 KB)

Դերասանուհու խոսքով՝ նա իրականում լվանում է իր հագուստը ամեն հագնելուց հետո։ «Ջինսերը չլվանալը զզվելի է։ Ես շատ մաքուր մարդ եմ և ամեն անգամ դրանք կնետեմ լվացքի մեքենայի մեջ», – ասել է Ջոնսոնը։

дад5.jpg (79 KB)

Նա նաև կատակել է, որ «ջինսերը սառցախցիկում դնելու խորհուրդը՝ մանրէները սպանելու համար» գործում է միայն այն դեպքում, եթե ունեք խորը սառցախցիկ, որը բոլորը չունեն։ Calvin Klein-ի նոր գովազդային արշավը, որում ներկայացված է Ջոնսոնը, արդեն իսկ ալիք է բարձրացնում սոցիալական ցանցերում, երկրպագուները գովաբանում են նրա բնականությունը և վստահությունը նրա անձնական ոճի նկատմամբ։

Share.