Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հավանաբար, կմասնակցի Իրանի և ԱՄՆ-ի միջև փետրվարի 26-ին Ժնևում նախատեսված անուղղակի բանակցությունների հաջորդ փուլին։ Այս մասին իրանական ISNA լրատվական գործակալությանը հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։

«ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հավանաբար, ներկա կգտնվի այս բանակցություններին, ինչպես և նախորդ փուլի ժամանակ, որը տեղի է ունեցել անցած երեքշաբթի օրը Ժնևում», – նշել է գործակալության զրուցակիցը:

Ըստ ISNA-ի տեղեկությունների՝ միջուկային խնդրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կկայանա Ժնևում Օմանի դեսպանատանը՝ սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի միջնորդությամբ:

Փետրվարի 22-ին Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին ամերիկյան CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ փետրվարի 26-ին Ժնևում հնարավոր է, որ հանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ։ Ավելի ուշ ալ-Բուսաիդին հաստատել է, որ Իրանի և ԱՄՆ-ի խորհրդակցությունների հերթական փուլը ծրագրված է փետրվարի 26-ին Ժնևում։

Share.