Աշխարհի 2026 թվականի առաջնությանը նախապատրաստվող Գերմանիայի հավաքականը մրցաշարի մեկնարկից առաջ վերջին տնային ստուգողական խաղում չորս անպատասխան գնդակ ուղարկեց Ֆինլանդիայի դարպասը։ Այս մասին տեղեկանում ենք Armsport.am-ից։
Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Դենիս Ունդավը, որը դարձավ դուբլի հեղինակ (34, 57): Եվս մեկական անգամ ֆինների դարպասը գրավեցին Ֆլորիան Վիրցը (48) և Ջամալ Մուսիալան (63):
«Բունդեսթիմը» հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է հունիսի 6-ին՝ ուժերը չափելով ԱՄՆ-ի հավաքականի հետ։
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականն ընդգրկված է Մունդիալի E խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Կյուրասաոն, Էկվադորը և Կոտ դ’Իվուարը։ Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 11-ին և տևելու է մինչև հուլիսի 19-ը։
Հանդիպման գոլերը` ԱՅՍՏԵՂ։
