Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԱՄՆ-ին և Իսրայելին կոչ է արել ներկայացնել «համոզիչ» ծրագիր՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու համար։ Ամեն օր ավելի շատ հարցեր են առաջանում, քան պատասխաններ, ասել է Գերմանիայի վարչապետը Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ, որոնք նա դիտել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորենի և իր կանադացի գործընկեր Մարկ Քարնիի հետ, հայտնում է DW-ն։
«Իրանի տարածքային ամբողջականության, պետականության և տնտեսական կենսունակության խախտումը լուրջ հետևանքներ կունենա նաև մեզ համար։ Ահա թե ինչու մեզ հիմա անհրաժեշտ է խաղաղության տեսլական։ Մենք բացարձակապես շահագրգռված չենք անվերջ պատերազմով»,- նրա խոսքերը մեջբերել է dpa լրատվական գործակալությունը։
