Աշխարհի 2026 թվականի առաջնությանը նախապատրաստվող Գերմանիայի հավաքականը մրցաշարի մեկնարկից առաջ վերջին տնային ստուգողական խաղում չորս անպատասխան գնդակ է ուղարկել Ֆինլանդիայի ընտրանու դարպասը։
Յուլիան Նագելսմանի թիմի կազմում Դենիս Ունդավը դարձել է դուբլի հեղինակ (34, 57): Եվս մեկական անգամ ֆինների դարպասը գրավել են Ֆլորիան Վիրցը (48) և Ջամալ Մուսիալան (63):
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականն ընդգրկված է Մունդիալի E խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Կյուրասաոն, Էկվադորը և Կոտ դ’Իվուարը։
Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 11-ին և տևելու է մինչև հուլիսի 19-ը։
