«Շտուտգարտը» դուրս եկավ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։
Գործող գավաթակիրը կիսաեզրափակիչում պարտության մատնեց «Ֆրայբուրգին»։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։
Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին «Շտուտգարտը» կարողացավ հասնել կամային հաղթանակի՝ 2:1:
Եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճել էր երկրի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիան», որը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով էր Լեւերկուզենի «Բայերին»։
Գերմանիայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Շտուտգարտ» – «Ֆրայբուրգ»՝ 2:1 (լրացուցիչ ժամանակ՝ 1:0)
Դենիզ Ունդավ, 70, Տիագու Թոմաշ, 120 – Մաքսիմիլիան Էգեշտայն, 28
