Գերմանիայի նորընծա չեմպիոն «Բավարիան» դուրս եկավ երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ։
Մյունխենյան թիմը Լեւերկուզենում 2:0 հաշվով հաղթեց «Բայերին»։
Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից 22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Ավելացված երրորդ րոպեին աչքի ընկավ կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։
Եզրափակիչի մյուս ուղեգիրն ապրիլի 23-ին կվիճարկեն «Շտուտգարտն» ու «Ֆրայբուրգը»։
