Երևան– Սևան–Իջան ավտոճանապարհին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի հատվածում կնոջ դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի վայր են մեկնել իրավապահները։
Վարորդը իրավապահներին պատմել է, որ Ճամբարակից վերադառնալիս վիճել են հղի կնոջ հետ, և կինը նետվել է ավտոմեքենայից։
Քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։
