Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Ժամը 21։00-ի սահմաններում Գավառ քաղաքի Միքայելյան փողոցում բախվել են «Infinity» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով «ՎԱԶ 2121»-ի վարորդը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով «Infinity»-ն բախվել է փայտե էլեկտրասյանը և գազատար խողովակի երկաթյա հենասյանը։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
