Եվրոպայում բնական գազի բորսայական գները կտրուկ աճ են գրանցել չորեքշաբթի օրը՝ մարտի 18-ի առևտրային նիստի ժամանակ։ Նիդերլանդների TTF հաբում ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,35%-ով և կազմել 52,26 եվրո՝ 1 ՄՎտժ-ի դիմաց, կամ 632,5 դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի դիմաց՝ ըստ ֆորեքս շուկայում արժույթների ընթացիկ փոխարժեքների։ Այս մասին են վկայում ICE Futures բորսայի տվյալները։

Գնանշումներն աճել են այն լուրերից հետո, համաձայն որոնց՝ «Հարավային Փարս» և «Ասալույե» հանքավայրերի իրանական նավթագազային ենթակառուցվածքների մի քանի օբյեկտներ ենթարկվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին։ Մինչ այս լուրերի տարածվելը՝ գազի գները նվազել են շուրջ 3%-ով։

Share.