Բրիտանական HMS Anson ատոմային սուզանավը ժամանել է Արաբական ծով՝ Իրանի դեմ ռազմական գործողություններն ակտիվացնելու ԱՄՆ-ի սպառնալիքների ֆոնին։
Ըստ Daily Mail-ի, սուզանավը մարտի 6-ին դուրս է եկել ավստրալական Պերտ քաղաքից և, ենթադրաբար, դիրքավորվել Արաբական ծովի հյուսիսային մասում՝ Հորմուզի նեղուցի շրջանում։
Լրատվամիջոցի տեղեկություններով, HMS Anson սուզանավը զինված է 1600 կմ հեռահարությամբ Tomahawk Block IV հրթիռներով և Spearfish ծանր տորպեդներով։
Նավի ժամանումը Մերձավոր Արևելքի տարածաշրջան կապված է նաև այն բանի հետ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը համաձայնել է թույլատրել ԱՄՆ-ին օգտագործել բրիտանական ռազմաբազաները իրանական օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։
