Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդ ռազմաօդային բազա են ժամանել B-1B Lancer եւս երեք ամերիկյան ռմբակոծիչներ, եւ դրանց ընդհանուր թիվը բրիտանական բազայում հասել է 21-ի։ Այս մասին տեղեկացնում են լրատվամիջոցները։
Մեծ Բրիտանիայի հարավ-արեւմուտքում գտնվող բազայում ներկայում տեղակայված են մոտավորապես 15 B-1B եւ վեց B-52H ինքնաթիռներ։
Մեծ Բրիտանիան հայտնել է, որ ԱՄՆ-ը օգտագործում է Ֆեյրֆորդը իրանական հրթիռային օբյեկտներին հարվածելու համար։
Մեծ Բրիտանիայի կառավարության որոշումը՝ թույլատրել ամերիկյան ռմբակոծիչներին օգտագործել ավիաբազան, որն ունի նման ինքնաթիռներին հարմար երկար թռիչքուղի, կիսով չափ կրճատում է այն հեռավորությունը, որն ամերիկյան ինքնաթիռները պետք է հաղթահարեին ԱՄՆ-ից եւ դեպի ԱՄՆ թռիչքների համեմատ։ B-2 Spirit ռմբակոծիչները եւս մասնակցել են Իրանի դեմ հարվածներին, մասնավորապես՝ արշավի վաղ փուլերում։ Ֆեյրֆորդի ռազմաօդային բազայում տեղակայված են վեց B-52 ռմբակոծիչներ, որոնք եւս օգտագործվել են Իրանի դեմ հարվածներում, սակայն B-1-ներն ավելի հաճախ են օգտագործվում։
