Բրազիլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ակրի նահանգի դպրոցներից մեկի վրա կատարված զինված հարձակման հետևանքով զոհվել է դպրոցի երկու աշխատակից․ մի քանի աշակերտ և աշխատակիցներ ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնում է G1 լրատվական պորտալը։

Ոստիկանությունն արդեն ձերբակալել է 13-ամյա հրաձիգին։ Տուժածների հստակ թիվը և նրանց վնասվածքների ծանրության աստիճանը ճշտվում են։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության բրիգադները և ռազմական ոստիկանության ջոկատները։ Դպրոցում դասերը կասեցվել են մինչև ուրբաթ։

Share.