Երևան քաղաքի վարչության օպերլիազոր Հայկ Հակոբյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոց` երկու ամիս ժամանակով։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ ՀՀ դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժանմունքում քաղաքացուն խոշտանգած ու նվաստացրած ոստիկանը կձերբակալվի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է ենթադրաբար ոստիկանության բաժանմունքում օպերլիազորը խոշտանգում և հայհոյում տղամարդուն։

Share.