Արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է երկրում ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը, սպառնացել է «պատասխանատվության ենթարկել» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդուն:
Նրա խոսքով՝ «պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներն» խապատկերացնում են այնպես, որ իրենք ապրեն իրենց խաղատներում, իսկ մյուսները զոհվեն:
«Մեկը՝ 5000 զոհ, մեկը՝ 7000 զոհ։ Այսինքն էդ արնախումներին քիչ ա էն զոհերը։ Նրանք չենք կարողանում տանել։ Նրանց երեխաները զոհվածների մեջ չեն եղել: Նրանց երեխաները գնացել են միայն իրենց դիրքեր և սահման՝ լուսանկարվելու:
Մեկը կա, մեծ-մեծ խոսում ա, Բելառուսի նախագահին ա պաշտպանում ՀՀ-ում: Տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքում կրակել ա ու հիմա փախած ա: Բռնելու ենք, բերենք նստեցնենք: Լակո՛տ, չես փախնելու, հերդ էլ չի փրկելու, Ռոբիկ հորեղբայրդ էլ չի փրկելու։
Դուք խոսում եք Ղարաբաղի մասին, բայց Ղարաբաղում երբեք չեն կրակել, դուք կրակել եք Տեցի կռուգում, Երևանի կենտրոնում, Աբովյանում, Առինջում։
Չոքացրած բոլորիդ բռնելու ենք պատասխանատվության։ Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք և բերելու ենք ենթարկենք պատասխանատվության», – նշել է Փաշինյանը։
