Նիկոլա Պելցը հերթական անգամ «հարձակվել է» Բեքհեմների ընտանիքի վրա՝ պնդելով, որ իր ամուսինը՝ Բրուքլին Բեքհեմը, լիովին ընդունված է Պելցների ընտանիքում և իր ծնողների համար հարազատ որդու պես է։

27-ամյա Բրուքլինը և 31-ամյա Նիկոլան անցյալ տարվանից լարված հարաբերությունների մեջ են Վիկտորիայի և մնացած Բեքհեմների հետ։ Հունվարին Բրուքլինը պաշտոնապես խզեց կապերը իր ծնողների հետ՝ անելով ցնցող հայտարարություններ։
ELLE-ին տված հարցազրույցում Նիկոլան ասել է, որ իր ծնողները՝ միլիարդատեր Նելսոն Պելցը և մոդել Կլաուդիա Հեֆներ Պելցը, Բրուքլինին ընդունել են «ինչպես ևս մեկ որդու»։ «Նա հիանալի է շփվում իմ եղբայրների հետ. նրանք հաճախ միասին ֆուտբոլ են խաղում»,-հավելել է Նիկոլան։

Դերասանուհին նաև ընդգծել է, որ Բրուքլինը աջակցում է իր երազանքներին և «աշխարհի ամենաբարի մարդն է», հատկապես, երբ նա չափազանց խիստ է իր հանդեպ։
Անցյալ շաբաթ Բրուքլինը կրկին հստակեցրել է ծնողներին, որ հեռանում է. նա չի նշել Վիկտորիա Բեքհեմի տոնը Մեծ Բրիտանիայում Մայրերի օրը, բայց սոցիալական ցանցերում կիսվել է գրառմամբ՝ շնորհավորելով իր զոքանչ Կլաուդիային։ Մոր ծննդյան օրը՝ մարտի 12-ին, Նիկոլան հրապարակեց Բրուքլինի լուսանկարը Կլաուդիայի հետ՝ այն մակագրելով. «Շնորհավոր ծնունդդ, լավագույն զոքանչ։ Սիրում եմ քեզ և հուսով եմ, որ անհավանական օր ես ունեցել»։

Ըստ ներքին աղբյուրների՝ Բրուքլինը մտադիր է ամբողջությամբ դադարեցնել իր ծնողների կողմից իր հետ կապվելու ցանկացած փորձ, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Վիկտորիայի, Դեյվիդի և Բրուքլինի եղբայրների՝ Ռոմեոյի և Քրուզի հրապարակային շնորհավորանքները անպատասխան են մնացել։
Ի վերջո, Բրուքլինը ծննդյան օրն անցկացրել է Նիկոլայի հետ, ով տեսանյութ է հրապարակել, որտեղ նա մոմեր է փչում բլիթների վրայից՝ ցույց տալով Պելցի ծնողների հետ տիրող ջերմ ընտանեկան մթնոլորտը։
